ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, պետական վերահսկողության շրջանակներում, պարբերական շրջայցեր են իրականացնում մսի շուկայում:
Արդյունքում՝ այսօր Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում հայտնաբերվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անհայտ ծագման 880 կգ միս, որից շուրջ 200 կգ-ը, արտաքին զննման տվյալներով, ձիու միս է:
Ծառայության տեսուչի կարգադրագրով՝ մսի նշված խմբաքանակի իրացումը կասեցվել է. կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ 31-ամյա Հայկ Խաչատրյանը Երևանում «Գումի» շուկայի մոտ կատարել է անհայտ ծագման մսի գողություն և այն իրացրել է քննությամբ դեռևս չպարզված անձանց։ Էրեբունու քննիչներն ու Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչները համատեղ հայտնաբերել են նաև այն վայրը, որտեղ իրացվել է անհայտ ծագման միսը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանի կողմից գողացված միսը ձիու և ավանակի է եղել։