Հոկտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետի հրավերով, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (Anne Hidalgo) պաշտոնական այցով ժամանել է Երևան:
Նրան ուղեկցում է Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը: Այդ առիթով, պատվիրակությունը հանդիպումներ կունենա տնտեսական և կրթական ոլորտի գործընկերների հետ:
Այսօր, հոկտեմբերի 8-ին տիկին քաղաքապետը կհանդիպի Հանրապետության նախագահին, Արտաքին գործերի նախարարին և Երևանի քաղաքապետին:
Տիկին քաղաքապետը կմասնակցի « Էրեբունի–Երևան–2798 »տոնակատարության հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, կայցելի նաև Կոմիտասի անվան թանգարան: