Ընդհանուր իրավասության դատարանը քննում է Արմավիրում կատարված սպանության դեպքով հարուցված քրեական գործը։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր կնոջն ամուսնական անհավատարմության մեջ կասկածելով, խանդի հողի վրա, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ գնացել է Արմավիր քաղաք, և, երբ կինը դուրս է եկել խմորեղենի արտադրամասից ու ոտքով քայլել, աննկատ հետապնդել է նրան, ապա ապօրինաբար իր մոտ պահվող հրացանից մեկ անգամ կրակել է կնոջ ծոծրակին` վերջինիս պատճառելով գլխի հրազենային կոտորակային կույր վիրավորում, որի հետևանքով առաջացած գլխուղեղի կարևորագույն կենսական ֆունկցիաների սուր խանգարման արդյունքում՝ կինը տեղում մահացել է:
Նույն քրեական գործի շրջանակներում տղամարդուն և մեկ այլ անձի մեղադրանք է առաջադրվել հափշտակության համար։