Տեխասի Նորս-Ռիչլենդ-Հիլլզից 36-ամյա բժիշկ Քրիստոֆեր Դոուսոնի ընտանիքը՝ նրա կինը, երկու որդիները՝ 9-ամյա Լյուկը և 5-ամյա Օբրեյը, նոր էին տեղափոխվել ու հաստատվել նոր վայրում, գրում է New York Post-ը:
Ընտանիքի հայրը՝ Քրիստոֆերը, նոր աշխատանքի է տեղավորվել Baylor Scott & White Medical Center-Waxahachie-ում սեպտեմբերի 4-ին: Սակայն հոկտեմբերի 20-ին հանկարծակի աշխատանքից ազատվել է:
Դեկտեմբերի 9-ի ճակատագրական գիշերը ոստիկանություն էր զանգահարել Քրիստոֆերի կինն, ով ոչ պարզորոշ հայտարարել է, որ իր ընտանիքի բոլոր անդամները սպանվել են սեփական ամուսնու կողմից:
Կանչով ժամանած ոստիկանները հայտնաբերել են երկու երեխաների մարմինները՝ հրազենային վնասվածքներով: Ենթադրվում է, որ Քրիստոֆերը նախ սպանել է իր երեխաներին, ապա՝ ինքն իրեն:
Իրավապահներն առայժմ չեն կարողանում պարզել պատճառները: Կինը շոկային վիճակում է և դեռևս չի կարող մեկնաբանություններ անել: