Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Մեսրոպյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որպես դիտորդ մարտական հերթապահության ընդգրկված լինելով մարտական հենակետում, որպես դիտորդ ծառայություն իրականացնելով, Գ. Մեսրոպյանի կողմից նրա զենքը վերցնողի մասին իմանալու պայմաններում ստողի՝ տվյալ դեպքում իր հասցեին սեռական բնույթի հայհոյանք տալուց հետո վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իրեն ամրակցված ԴԴՀ տեսակի հրացանով մեկ կրակոց է արձակել Գ. Մեսրոպյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վնասվածք, որի արդյունքում Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է։
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։