Բաղադրիչներ (12-15 կոնֆետի համար)
- Կոկոսի մանրաձավար՝ ջրիկ վիճակում – 1 բաժակ
- Մեղր – 1/3 բառակ
- Կիտրոնի կեղև և հյութ – 2 հատ
- Վանիլին՝ ըստ ճաշակի
- Կոկոսի քերուկ
Պատրաստման եղանակը
- Թասի մեջ խառնել կոկոսի մանրաձավարը, մեղրը, 2 կիտրոնի հյութը և կեղևը: Եթե ստացվի չափազանց ջրիկ, ապա կարելի է 2-3 րոպե դնել սառնարանը, որպեսզի պնդանա:
- Ստացված զանգվածից ձեռքով կամ գդալի օգնությամբ կլոր կոնֆետներ ձևավորել, թավալել կոկոսի քերուկի մեջ և շարել ափսեին:
- Պատրաստի կոնֆետները դնել սառնարանը և մատուցել սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը