
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։
Դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։
Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»։