Փարաքարում երկհարկանի տան տանիքից քաղաքացի է ընկել
Advertisement 1000 x 90

Փարաքարում երկհարկանի տան տանիքից քաղաքացի է ընկել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 08:50-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Վաղարշապատի խճուղու տներից մեկի տանիքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տներից մեկի բնակիչ՝ 1986 թ. ծնված Կ. Բ.-ը երկհարկանի տան տանիքից ընկել է թիվ 12 տան բակ (սեփականատերը բացակայում է), միջանկյալ տարածքում առկա է մոտ 1.5 մ բարձրության ցանկապատ: Փրկարարները դուրս են բերել Կ. Բ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ: