«Հարս ջան, թող հորանցդ տուն գնալուց ոտքերիդ տակ երբեք մերկասառույց չլինի»
Advertisement 1000 x 90

«Հարս ջան, թող հորանցդ տուն գնալուց ոտքերիդ տակ երբեք մերկասառույց չլինի»

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մասնագիտությանս առումով հաճախ եմ զվարճալի նամակներ ստանում: Այսօր առավոտյան նույնպես մի ցնցող նամակ-առաջարկություն ստացա, և ուզում եմ ձեզ հետ կիսվել, քանի որ այն իր տեսակի մեջ ունիկալ է:

Ֆեյսբուքյան օգտատետրերից մեկը գրում է. «Գագիկ ջան բարև ձեզ, մի առաջարկություն ունեմ, իմ հարսանիքը հոկտեմբերի 30-ին է, մենք ուզում ենք, որ դուք վարեք, այսինքն` լինեք, այսպես կոչված, թամադան, որպես մեր կողմից սիրված և ճանաչված դեմք, իհարկե գումարով, ի՞նչ կասեք»:

Ասացեք խնդրեմ, դուք ինձ պատկերացնո՞ւմ եք հարսանիքի թամադա ու կենաց ասելիս:))): Նորապսակներ ջան, թող ձեր կյանքում միշտ տաք օդային հոսանքներ գերակշռեն, կամ ասենք` հարս ջան, հորանցդ տուն գնալուց ոտքերիդ տակ երբեք մերկասառույց չլինի, և այլն)))))»: