Հարսանիքի հյուրը բռնաբարել է հարսնացուի ընկերուհուն
Advertisement 1000 x 90

Հարսանիքի հյուրը բռնաբարել է հարսնացուի ընկերուհուն

Երբ հարսնացուի ընկերուհին, որի անունը չի հրապարակվում իրավաբանական պատճառներով, տոնակատարության ժամանակ պառկել է քնելու, չի էլ պատկերացրել, որ մի քանի ժամ անց բռնաբարության զոհ է դառնալու: Թոմաս Սթիլը հարձակվել է 32-ամյա կնոջ վրա՝ մինչ նա քնած է եղել Լիվերպուլում ընկերուհու տանը:

Տղամարդուն դատապարտել են 15 ամսվա բանտարկության և տեղադրել սեքսուալ հանցագործների ռեեստրում՝ 10-ը տարով, հաղորդում է Daily Mail-ը:

«Ցերեկը ես գտնվել եմ հարսանիքում և եղել եմ հարսնացուի ընկերուհին: Դեռևս առավոտյան ծանոթ աղջիկն առաջարկել է մնալ իր մոտ, որպեսզի ինձ ավելի հարմար լինի տոնակատարությունից վերադառնալ: Երբ ես եկա տուն, ապա ուժասպառ պառկեցի քնելու՝ հենց զգեստով»,- ասել է բռնաբարության զոհը:

Կինն արթնացել է գիշերվա կեսին ուրիշի հպումներից և տեսել, թե ինչպես մահճակալի ներքևում տղամարդ է պառկած: Զոհը սկսել է իրենից հետ հրել նրան, սակայն Թոմասը ձևացրել է, որ քնած է: Տուժողն անմիջապես հավաքել է իր իրերն ու զանգահարել փրկության ծառայություն, որտեղ նրան խորհուրդ են տվել պահել հարսնացուի ընկերուհու զգեստը և չլվացվել, քանի դեռ չի անցկացվել բռնաբարության հարցի հետ կապված փորձաքննությունը:

«Ամենը, ինչ ես ցանկանում էի անել, մաքրել կեղտը: Սակայն ես չգիտեի նա ինձ հետ էլի ինչ-որ բան արե՞լ է նաև գիշերը: Ւմ ամուսինը ամբողջությամբ ինձ աջակցեց, սակայն իրեն մեղավոր էր զգում, որ չի պաշտպանել ինձ: Տեղի ունեցածի պատճառով ես կորցրեցի բոլոր ընկերներին»,- ասել է զոհը:

Նախքան դատը Թոմասը ճանաչել է իր մեղքը, հայտարարելով, որ այդ գիշեր շատ հարբած է եղել: Ըստ հարսնացուի ընկերուհու, դա ոչ մի կերպ չի արդարացնում նրան: Կինը կոչ է արել նման սեքսուալ հարձակումների մասին չլռել և պատժել մեղավորներին: