Տուժող Լյուն ծանոթացել է Դուան անունով աղջկա հետ Ցանցում, զույգի միջև կայծ է առաջացել: Լյուն ու Դուանը ակտիվ նամակագրության մեջ են եղել որոշ ժամանակ, իսկ հետո պայմանավորվել են հանդիպել աղջկա հայրենի Ֆույուան քաղաքում:
Լյուն 1120 կմ է կտրել աղջկա հետ հանդիպելու համար, սակայն հանդիպման վայրում նրան անակնկալ է սպասել՝ Դուանի փոխարեն նրա ամուսինը՝ ընկերների հետ: Տղամարդիկ հենել են Լյուին ծառին ու սկսել նրան ծեծի ենթարկել գոտիներով:
Դաժան պատիժը տեղի է ունեցել մեծ ամբոխի աչքի առաջ, սակայն կողմնակի մարդկանցից ոչ ոք չի շտապել օգնել դոնժուանին: Դրա փոխարեն նրանց մեծամասնությունը հանել են բջջային հեռախոսները և տեսանկարել տեղի ունեցողը:
Ինչպես հաղորդում է Metro-ն, շատերը պաշտպանել են խանդոտին, ով իմացել է այլ տղամարդու հետ իր կնոջ նամակագրության մասին, այդ պատճառով նրան չեն դատել պատժի համար: Ինքը՝ Դուանը, կադրում չի նկատվել: