Օրեգոնից 29-ամյա Անդրեա Բաբերը կալանավորվել է այն բանից հետո, երբ նրա ամուսինը դեկտեմբերի 5-ին անկողնում բռնեցրել է նրան 16-ամյա աշակերտի հետ: Նրա կալանավորվելուց ոչ շատ առաջ անչափահասի հայրը անստորագիր նամակ է ստացել ուսուցչուհու հետ որդու հարաբերությունների մասին, հաղորդում է Daily Mail-ը:
Անդրեա Բաբերը անգլերեն էր դասավանդում Օրեգոն նահանգի Սփրինգֆիլդի քրիստոնեական ակադեմիայում: Աշակերտի հետ նրանց հարաբերությունները սկսվել են դեռևս 2016թ., երբ տղան 15 տարեկան է եղել: Այն բանից հետո, երբ սեքսուալ կապի ականատես է դարձել Անդրեայի ամուսինը, աշակերտի հայրը էլեկտրոնային փոստին անստորագիր նամակ է ստացել: «Անհայտ բարի կամեցողը» ճշտել է գիտի՞, արդյոք, տղամարդը ուսուցչուհու հետ որդու հարաբերությունների մասին, և նամակին կցել է այդ կապն ապացուցող մի քանի լուսանկարներ:
Նամակը ստանալուց հետո տղամարդը դիմել է ոստիկանություն, և Անդրեա Բաբերը կալանավորվել է: Կնոջը առաջադրվել է անչափահասին բռնաբարելու ու պղծելու, ինչպես նաև թմրանյութեր ու ալկոհոլ տրամադրելու մեղադրանքներ: Ներկայումս կինը սպասում է դատին կալանքի տակ, նա կարող է ազատ արձակվել միայն 456 հազար դոլարի գրավի դիմաց: