Ցանցում հայտնվել է Չինաստանի Nanchang Jinhuayuan Meiye կոսմետիկ ընկերության կորպորատիվի տեսագրությունը: Կադրերից երևում է, թե ինչպես աղջիկները ստիպված են իրար ապտակել՝ աշխատանքը պահպանելու համար: Այդպիսով տնօրենը որոշել է խթանել նվազ արդյունավետ աշխատակցուհիներին և բարձրացնել թիմային ոգին, հաղորդում է Mirror-ը:
Ամբողջ տարվա ընթացքում վատ աշխատած աշխատակցուհիները պատժվել են բեմի վրա ընկերության 14-ամյակի տոնակատարության ժամանակ: Հարյուրավոր գործընկերների առաջ վաճառքի բաժնի աղջիկները ծնկների վրա են նստել ու իրար ապտակներ հասցրել, մինչև որ գործատուն չի խնդրել նրանց կանգ առնել: Էկրանին գրված բառերը թարգմանվում են՝ անգութ թիմ:
Կորպորատիվի վիդեոն տեղադրել են համացանցում, արդյունքում այն հավաքել է վեց մլն դիտում: Ընկերության աշխատակիցներից մեկը փորձել է բացատրել, որ դա պատիժ չէ, այլ յուրօրինակ թրենինգ, սակայն Ցանցի օգտատերերը այդպես չեն համարել: Առայժմ պարզ չէ, կանցկացվի՞, արդյոք, հետաքննություն: