Ոստիկանության Երևան քաղաքի քրեականի պետը վնասազերծել է մինչև ատամները զինված հանցագործին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ոստիկանության Երևան քաղաքի քրեականի պետը վնասազերծել է մինչև ատամները զինված հանցագործին. shamshyan.com

Արդեն տևական ժամանակ է՝ հանրապետությունում հանրության կողմից ճանաչված ու սիրված Գոռ Վարդանյանը նոր ժանրի մարտաֆիլմ է նկարահանում, որը հանդիսատեսի դատին կհանձնվի 2018 թվականին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆիլմը նվիրված է Ոստիկանության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին և էպիկետրոնում շնաձկներ են. բարձրաստիճան պաշտոնյաներ։ Գլխավոր դերակատարներից է նաև Գ. Վարդանյանը, ով մարմնավորում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետին։

Հիմնական կասկածյալը անարդարության զոհ դառնալուց հետո սպանում է քննիչի, դատախազի և փորձում է մեկ այլ չինովնիկի նկատմամբ էլ հաշվեհարդար տեսնել, սակայն, ի վերջո, Երևանի Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետին հաջողվում է մինչև ատամները զինած կասկածյալին վնասազերծել, իսկ կասկածյալին դեպքի վայրից տեղափոխելու ժամանակ մեկ այլ բարձրաստիճան ոստիկան փորձում է սպանել նրան, սակայն դա նույնպես կանխվում է գլխավոր հերոսի կողմից։

Իսկ բարձրաստիճան ոստիկանը փորձում էր սպանել, քանի որ նա մինչև կոկորդը թաթախված է քրեական աշխարհում։

shamshyan.com