«Ջամբո պարկ»-ի սեփականատիրոջն ու եղբորն ազատել են Տանզանիայի բանտից
Advertisement 1000 x 90

«Ջամբո պարկ»-ի սեփականատիրոջն ու եղբորն ազատել են Տանզանիայի բանտից

Տանզանիայում մարտի 23-ին ձերբակալված Վարդանյան եղբայրներն ազատության մեջ են։

52-ամյա Արտյոմ և 44-ամյա Էդուարդ Վարդանյանները արդեն գտնվում են Հոլանդիայում, ուր ժամանել են Տանզանիայից։

Արտյոմ Վարդանյանը Facebook-յան իր էջում գրառում է արել։

«Իմ սիրելի ընկերներ: Ոչինչ չի կարող կոտրել մարդուն, որը հարուստ է ընկերներով։ Ես ու եղբայրս տանզանիական բանտում 7 ամսվա հարկադիր արձակուրդից հետո հասկացանք, որ այդ երկրի բյուջեն խիստ կարիք ունի 220 դոլարի, որ ես վճարեցի ներգաղթի կանոնների համար, քանի որ «Ջամբոյի» համար բավական շատ դեկորացիաներ էի գնել։ Եղբայրս, ինչպես պարզվեց, բացառապես մարդասիրական նպատակներով էր այսքան ժամանակ մնացել բանտում, որ ես կարողանայի նրա հետ բլոտ խաղալ։ Նրանից անգամ հարկ չհամարեցին տուգանք գանձել։ Ի հեճուկս այն անձանց, որոնք ուզում էին Տանզանիայում մեր «հանգիստը» ձգել 30 տարով, այդպես էլ չկարողացան մեզ հարկադրել հագնել կալանավորի այս նարնջագույն համազգեստը, որը ես ինքնակամ հագել եմ արդեն Հոլանդիայում: Ինչ կարող եմ ասել,ես կնախընտրեի 30 տարվա ազատազրկում, քան իմանալ, թե ինչ է կատարվել մեր բացակայության ժամանակ: Մեկ անգամ ևս շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեր կողքին էին այս շրջանում»,- գրել է նա։



Նման նյութեր