
Գեղարքունիքի մարզում արտառոց դեպք է գրանցվել, անչափահասները թռչնի որսի են դուրս եկել՝ արդյունքում կրակոցի հետևանքով մեկ այլ անչափահաս է տուժել:
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ երկու անչափահաս որս կատարելու նպատակով որսորդական հրացանով թիրախավորել են մի թռչնի և կրակել, սակայն փամփուշտի կոտորակները վնասել են մեկ այլ անչափահասի:
Հիվանդանոցից տեղեկացանք, որ 16-ամյա անչափահասը վնասվածք է ստացել ծոծրակի շրջանում:
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, հանցագործության գործիք զենքը՝ «ԻԺ» տիպի մեկփողանի որսորդական հրացանը, հայտնաբերվել է:
Հայտնի է դարձել, որ որսի դուրս եկած անչափահասներից մեկը 13 տարեկան է, մյուսը՝ 17: