Հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում դեկտեմբերի 19-ին հաղորդում է ստացվել, որ «ծոծրակի բազմաթիվ պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թվականին ծնված Ս. Բ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է կրակոցի հետևանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2000 թվականին ծնված Մ. Կ.-ն կրակել է թռչնի վրա, և փամփուշտի կոտորակները դիպել են նույն ուղղությամբ գտնվող Ս. Բ.-ի ծոծրակին` պատճառելով վնասվածք:
Մ. Կ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ` Ծափաթաղ բնակավայրի վերջնամասում գտնվող «Մեխտու» անվամբ սարալանջին Մ. Կ.-ի մատնանշած հատվածում հայտնաբերվել և վերցվել է որսորդական հրացանը:
Կատարվում է քննություն: