Հայրը խնդրել է որդուն իրեն կնոջ հետ առանձին թողնել, որից հետո կնոջը սպանել է ու ինքնասպան եղել
Advertisement 1000 x 90

Հայրը խնդրել է որդուն իրեն կնոջ հետ առանձին թողնել, որից հետո կնոջը սպանել է ու ինքնասպան եղել

Ռիչարդ ու Սարա Պիտկինները ամուսնացած են եղել 37 տարի և միասին դաստիարակել են չորս երեխաներին: Թվում էր, ոչինչ չի կարող խանգարել միասին ծերանալու նրանց ծրագրերին, մինչև որ ընտանեկան կյանքը չի ջնջել անստորագիր գրությունը, որը թողնվել է Սաֆֆոլկում նրան տան դռան մոտ, հաղորդում է The Sun-ը:

Գրության մեջ ասվում էր, որ Սարան դավաճանում է ամուսնուն տեղացի բնակիչներից մեկի հետ: Դրանից հետո 58-ամյա կինը տեղափոխվել է ապրելու իր մոր մոտ, իսկ Ռիչարդը դեպրեսիայի մեջ է ընկել: Ողբերգությունից ոչ շատ առաջ տղամարդը Համացանցում տեղեկատվություն է փնտրել ինչպես ինքնասպան լինել, սակայն ավելի ուշ փոքր-ինչ այլ ուղի է ընտրել:

Այն օրը Սարան եկել էր Ռիչարդի մոտ որոշ ֆինանսական հարցեր քննարկելու համար: 64-ամյա տղամարդը որդուն խնդրել է դուրս գալ տնից, որպեսզի ինքը կարողանա առանձին խոսել կնոջ հետ: Երբ պատանին վերադարձել է, մուտքի դռան վրա գրություն է կախված եղել՝ խնդրում եմ, մի մտեք, զանգահարեք ոստիկանություն, ես ներողություն եմ խնդրում, որ նրանք ստիպված են լինելու դրա հետ գործ ունենալ:

«Հայրս խնդրեց ինձ դուրս գալ, սակայն նա միանգամայն հրաշալի տեսք ուներ»,- ասել է որդին:

Ռիչարդը չի կարողացել ներել կնոջը և դանակով մի քանի անգամ հարվածել է նրա պարանոցին, որից հետո ինքնասպան է եղել: Ոստիկանությունում հաղորդել են, որ ընտանեկան զույգը երբեք անհանգստություն չի հարուցել և շատ սիրալիր է եղել: Ոչինչ վրա հասնող ողբերգության մասին չէր կանխագուշակում: Ամուսինների մարմինները հայտնաբերվել են ննջասենյակում: