Պարեր չեն լինի. Զապոլյարյայի բնակիչը դիսկոտեկում հրացանից հրաձգություն է արձակել
Advertisement 1000 x 90

Պարեր չեն լինի. Զապոլյարյայի բնակիչը դիսկոտեկում հրացանից հրաձգություն է արձակել

Զապոլյարյայի 31-ամյա բնակչին 8,5 տարվա բանտարկության են դատապարտել գյուղական դիսկոտեկում մարդկանց վրա որսորդական հրացանից հրաձգություն արձակելու համար: Ըստ life.ru-ի, այդ մասին հաղորդում է Մուրմանսկի մարզի դատախազությունը:

Ինչպես պարզել է քննությունը, 2016թ. մարտի 25-ին ուժգին գինովցած տղամարդը գնացել է գյուղական ակումբ, որտեղ սկսել է կոնֆլիկտի սադրել այնտեղ գտնվող մարդկանց: Երբ նրան խնդրել են գնալ, նա ասել է, որ բոլորին կսպանի: Տղամարդը գնացել է, սակայն շուտով վերադարձել է հրազենային փամփուշտներով լիցքավորված որսորդական հրացանով:

Հանցագործը երկու գնդակ է արձակել ներկաներից մեկի վրա: Նա լուրջ վնասվածք է ստացել, բայց փրկվել է: Բացի այդ, տեղացի բնակիչը կրակել է ակումբի պատուհաններին, երբ այնտեղ մարդկանց ուրվագծեր է տեսել:

Դրանից հետո նա փորձել է թաքնվել պատահարի վայրից: Սպառնալով հաշվեհարդար տեսնել՝ չարագործը ստիպել է տեղացի բնակչին ձյունագնացով իրեն մինչև ճանապարհ հասցնել: Հանդարտեցնել ոչ ադեկվատ տղամարդուն հաջողվել է միայն ՕՄՕՆ-ին:

Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանական դրդումներով վեց անձի սպանության փորձի համար: Տղամարդը հարկադրված է հաջորդ 8,5 տարին անցկացնել խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում՝ հետագա մեկ տարում ազատության սահմանափակմամբ:

Փաստինֆո