
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Շահումյան հրապարակում կազմակերպվել է հնաոճ ավտոմեքենաների ցուցադրություն: Այն, տոնական Երևանի կենտրոնով շրջող երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար իսկական անակնկալ է եղել և հաճելի հիշողություններ է արթնացրել նրանց մոտ: Ներկայացվել է շուրջ 30 խորհրդային և արտասահմանյան, նաև ինքնաշեն ավտոմեքենաներ: Ի դեպ՝ ցուցադրված մեքենաներից մի քանիսն ամենատարբեր մրցարշավներում ու միջազգային ցուցադրություններում մրցանակային տեղեր գրաված մեքենաներ են: