Կարեն Կարապետյան. «Հանձնարականներ եմ տվել Ամանորին ընդառաջ գների անհիմն բարձրացումների կանխման վերաբերյալ»
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյան. «Հանձնարականներ եմ տվել Ամանորին ընդառաջ գների անհիմն բարձրացումների կանխման վերաբերյալ»

Վարչապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան գրառումը. «Կառավարության այսօրվա նիստին հանձնարականներ եմ տվել Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու ձևավորման երկրորդ փուլի, ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմների, ինչպես նաև Ամանորին ընդառաջ գների անհիմն բարձրացումների կանխման վերաբերյալ:

Բացի այդ, այսօրվա նիստին ընդունվել հետևյալ որոշումները՝

– Առավել բարենպաստ պայմաններ գյուղատնտեսությունում՝ տնտեսավարողների գործունեության համար: Ներկայացվել է շատ համալիր ծրագիր է, որը որակապես փոխելու է մեր գյուղատնտեսության տրամաբանությունը

– Կըդլայնվի սոցփաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակը

– Կիրականացվի համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի առավել ընդգրկուն գնահատում և մի շարք այլ որոշումներ»: