Տարվա ավարտին հայտնի են դարձել լավագույն բջջային խաղերը՝ The Game Awards վարկածով:
Ձեզ ենք ներկայացնում լավագույն հնգյակը:
Monument Valley 2- Սա գլուխկոտրուկ է, որը գրավում է ճարտարապետական տարրերի առկայությամբ և նկարչական շատ ոճերի համադրմամբ: Գլխավոր հերոսներն իրենց նպատակներին հասնելու համար պետք է քանդեն ամրոցներ, խախտեն ֆիզիկայի օրենքներ, և այլն:
Fire Emblem Heroes-Nintendo-ի ռազմավարության ուղղություններից մեկը մեծ պատմություն ունեցող խաղեըի վերաթողարկումն է: Առաջին հայացքից շատ պարզ այս խաղում կան մի շարք փոփոխություններ՝ հերոսները, լանդշաֆտները, պայքարի տարբերակները և այլն:
Hidden Folks- Այս խաղն առաջարկում է գտնել տարբեր իրեր հսկայական տարածքներում՝ նկարված ձեռքով: Պետք է ուսումնասիրել նկարի ամեն մի միլիմետրը, որպեսզի կարողանաք գտնել ծառի հետևում թաքնված տղամարդուն կամ օձին՝ խոտերի մեջ:
Old Man’s Journey- Այս գլուխկոտրուկն ունի շատ յուրահատուկ սյուժե: Խաղում նկարագրված է ծերուկի կյանքը՝ համեմված անցյալի մասին հիշողություններով: Գեյմերը պետք է ճանապարհորդի տարբեր ժամանակներում և վայրերում, որպեսզի գտնի իր հարցերի պատասխանները:
Super Mario Run- Հայտնի Mario-ի մասին առաջին ամբողջական բջջային խաղը մեծ տարածում գտավ 2017-ին: Նոր հերոսն ունի մի շարք սուպերհնարավորություններ: Բացի Mario-ից, խաղում կան ևս մի քանի կերպարներ:
Սիրարփի Աղաբաբյան