Apple–ը սենսացիոն հայտարարություն է արել. դիտմամբ է դանդաղեցնում iPhone–ի հին մոդելների աշխատանքը
Advertisement 1000 x 90

Apple–ը սենսացիոն հայտարարություն է արել. դիտմամբ է դանդաղեցնում iPhone–ի հին մոդելների աշխատանքը

Apple ընկերությունը խոստովանել է, որ դիտմամբ է նվազեցնում iPhone-ի որոշ մոդելների աշխատանքի արագությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Business Insider-ին։

Apple-ի արտադրության սիրահարներից շատերը նշում են, որ երբ ընկերությունը նոր արտադրանք է թողարկում, բոլոր հին մոդելների աշխատանքը սկսում է «դանդաղեցնել»։ Նույնիսկ Apple-ի վառ երկրպագուներին զայրացնում է մարքեթինգային նման հանդուգն հնարքը։

Սակայն ընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ նման քայլի են դիմում, որպեսզի ապահովեն սմարթֆոններում տեղադրված մարտկոցների ավելի լավ աշխատանքը։ Ընդգծում են, որ սահմանափակումը թույլ է տալիս բարձրացնել մարտկոցի աշխատանքի տևողությունը և խուսափել սարքի հանկարծակի անջատման հետ կապված խնդիրներից:

Ընդ որում, Apple-ի ներկայացուցիչների կարծիքով, օգտատերերը հիմնականում չեն նկատում պրոցեսորների հաճախականության իջեցումը։

«Անցյալ տարի մենք այդ ֆունկցիան ավելացրեցինք iPhone 6, iPhone 6s և iPhone SE-ում անկանխատեսելի անջատումները կանխելու համար։ Մոտ ապագայում այն կհայտնվի նաև iPhone 7-ի iOS 11.2. թարմացրած տարբերակում», —ընկերության հայտարարությունը մեջբերում է պորտալը։