Սեքսն իշխում է ամենուր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սեքսն իշխում է ամենուր

Շատ հաճախ հանրահայտ և հարուստ ապրանքանիշները օգտագործում են սադրիչ բնույթի գովազդ` ուշադրություն գրավելու համար: Պատահում է նրանք այնքան են չափն անցնում, որ ուղղակի անհարմար դրության մեջ են դնում գնորդներին: Ահա նմանատիպ հանրահայտ ու սկանդալային գովազդներից մի քանիսը:

Miu Miu

2011 թվականին Miu Miu-ն թողարկեց գովազդ` նկարահանված լուսանկարիչ Բրյուս Վեբերի կողմից: Լուսանկարը համարվեց անպատասխանատու, քանի որ հերոսուհին` Հեյլի Սթեյնֆիլը, նստած էր գնացքի երկաթգծերի վրա:

Tom Ford

Թոմ Ֆորդը ևս սկանդալային գովազդի սիրահար է: 2007 թվակաին նրա գովազդը լուսանկարել էր Թերրի Ռիչարդսոնը: Այն արժանացել էր բուռն քննադատությունների և արգելվել որոշ երկրներում:

Yves Saint Laurent

Ավելորդ էրոտիկա պարունակող Opium –ի Yves Saint Laurent օծանելիքի այս գովազդը նկարահանվել է 2000 թվականին դերասանուհի Սոֆի Դալի մասնակցությամբ: Ավելորդ անկեղծ տեսարանի մեղադրանքով այն մեծաքանակ քննադատությունների արժանացավ:

Sisley

Կրկին Թերրի Ռիչարդսոնը. Նա լուսանկարել է Sisley-ի չափազանց սադրիչ գովազդը 2001 թվականին, որի պատճառով քննադատության արժանացան բոլորը, այդ թվում և մոդել Ջոզի Մարանը: Ենթադրում ենք պետք չէ բացատրել թե ինչու..

Նորաձև թմրամոլներ 2007 թվականին Sisley –ի գովազդը: Այն արգելվեց թմրամոլության գլամուր վիճակում քարոզի համար:

Եվս մեկ լուսանկար նրա կողմից:

Benetton

2011 թվականին Benetton-ը թողարկեց UNHATE ակցիան: Պաստառներից մեկում Բենեդիկտոս XVI-ը համբուրում է եգիպտական առաջնորդ Ահմեդ էլ-Թեիյեբին: Տոլերանտության քարոզի նպատակն իրականում մեծ քննադատությունների արժանացավ:

Նույն նպատակով 1996 թվականին արված պաստառը ևս ուներ բազմաթիվ քննադատությունների շարք:

blognews.am



Նման նյութեր