Աշխարհում կաշվի խոշորագույն կենտրոններից մեկը գտնվում է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի Հազարի Բագ թաղամասում:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch կազմակերպության թղթակիցները ռեպորտաժ են պատրաստել՝ անդրադառնալով Հազարիբաղ թաղամասին և պատմելով՝ ինչպես է իրականում պատրաստվում հանրահայտ բրենդների արտադրությունում օգտագործվող կաշին:
Նշվում է, որ Հազարի Բագում արտադրվող կաշին օգտագործվում է 70 երկրում տեղակայված ամենահայտնի բրենդների հագուստների և աքսեսուարների արտադրությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամեն տարի այստեղ 16.5 միլիոն կտոր մորթի է վերամշակվում, ինչի արդյունքում կաշի է պատրաստվում: Հարիզբախում կենտրոնացած է կաշվի արտադրությամբ զբաղվող Բանգլադեշի ավելի քան 200 ձեռնարկությունները, և այստեղ աշխատում է մինչև 45 հազար բանվոր:
Human Rights Watch-ի թցթակիցները պարզել են, որ այս ձեռնարկությունների օբյեկտներում աշխատում են երեխաներ, որոնք թրջոց են դնում կաշիները վնասակար քիմիկատների մեջ, շեղբերով կտրում կաշիները և օգտվում վտանգավոր հաստոցներից:
Երեխաները ստիպված են աշխատել այս անտանելի պայմաններում. հաճախ նրանց համար չեն ապահովվում այս գործունեության համար նախատեսված ամենատարրական պայմանները և իրերը՝ գոգնոցներ, ձեռնոցներ, պաշտպանության միջոցներ, մաքրող սարքավորումներ և այլն: