Տղամարդն Ուրցաձորում ավտոմեքենայի սրահում և ամառանոցում սեռական հարաբերություն է ունեցել 14 տարեկան աղջկա հետ ու հայտնվել ամբաստանյալի աթոռին
Advertisement 1000 x 90

Տղամարդն Ուրցաձորում ավտոմեքենայի սրահում և ամառանոցում սեռական հարաբերություն է ունեցել 14 տարեկան աղջկա հետ ու հայտնվել ամբաստանյալի աթոռին

Արարատի մարզում երիտասարդը կանգնել է դատարանի առաջ՝ տասնվեց տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով։

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 21 տարին լրացած անձ, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող իր ամառանոցում հանդիպել է 14-ամյա աղջկան, զանգահարել է նրան և հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ:

Ըստ մեղադրանքի՝ հաջորդ օրը ամբաստանյալը հանդիպել է աղջկան և մի քանի ժամ նրա հետ ավտոմեքենայով շրջագայելուց հետո դաշտային հատվածում ավտոմեքենայի սրահում մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր ընկալմամբ ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ: Քրեական գործի նյութերի համաձայն՝ օրեր անց նրանք կրկին հանդիպել են, տղամարդն աղջկան ավտոմեքենայով տարել է իր ամառանոց, որտեղ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել աղջկա հետ:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։