Միանգամից ասեմ, որ ես վատ չեմ տրամադրված սիրուհիների հանդեպ:
Նախ՝ որովհետև իմ ամուսինը սիրուհիներ չուներ, երկրորդ՝ ես չարակամ չեմ, և երրորդ՝ համարում եմ, որ տվյալ դեպքում հարցի հասցեատերը պետք է ամուսինը լինի, այլ ոչ թե՝ օտար կին, ով ձեզ, սիրելի կանայք, երբեք չի երդվել հավատարիմ լինել ու ձեզ հետ չի ամուսնացել:
Կան, իհարկե, այնպիսի սիրուհիներ, ովքեր արժանի են ամենավատ վերաբերմունքի, քանի որ իրենք էլ իրենց հերթին՝ ստոր են ու կատաղի: Բայց բանն այն է, որ սիրուհիների մեծ մասն այդպիսին դառնում է անելանելիությունից կամ, իրենց կարծիքով՝ կատարյալ տղամարդու հանդիպելիս, ով այնքա՛ն գեղեցիկ է խոսում: Այդ կանայք իսկապես հավատում են տղամարդու սիրուն:
Կարծում եմ, եթե սիրում ես տղամարդուն, չես կարող նրան վատություն անել ու խնդիրներ ստեղծել վերջինիս համար: Եթե տղամարդն ինքն էլ սիրում է, նա չի ապրի այլ կնոջ հետ ու որոշում կընդունի:
Այդ պատճառով էլ համարում եմ, որ, եթե տղամարդը սիրուհի ունի, ուրեմն նրա ընտանիքում խնդիրներ կան, իսկ եթե խնդիր կա, ապա այն պետք է լուծել, այլ ոչ թե դրանում մեղադրել մեկ այլ կնոջ: Այդ կինը, իմ կարծիքով, դժբախտ է, եթե համաձայնել է այդպիսի՝ իր արժանապատվությունը նվաստացնող հարաբերությունների:
Անգամ չհամաձայնելով ինձ հետ՝ ցանկացած սիրուհի հոգու խորքում գիտի, որ ճիշտ եմ: Այդ պատճառով էլ, սիրուհիներ, ես ձեզ իսկապես խղճում եմ, անկեղծորեն:
Իսկ կանանց ուզում եմ ցանկանալ մեկ բան՝ սիրեք ձեր ամուսիններին, իմացեք, թե ինչով է նա շնչում, և ինչն է նրա համար կարևոր, և այդ ժամանակ ձեր միության մեջ երրորդը տեղ չի ունենա:
Ես հիմա չեմ խոսում կնամոլների ու հիմարների մասին, այլ նորմալ տղամարդկանց մասին:
Եթե տանը լավ է, խաղաղ է ու հանգիստ, ամուսինը ոչ մի տեղ չի հեռանա: Հավատացեք, դա իսկապես այդպես է:
Բոլորիս հաջողություն ու երջանկություն եմ մաղթում:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը