«Լուրեր դժոխքից»
Advertisement 1000 x 90

«Լուրեր դժոխքից»

«Որպես ավանդական հայացքների տեր մարդ ես դեմ եմ, որ աղջիկն ու տղան համբուրվեն առաջին ժամադրությանը սեքսի ընթացքում», – ասել է Գալուստ Սահակյանը «Լուրեր դժոխքիցի»թղթակցին։

***

«Եկեղեցու դռները պիտի միշտ բաց լինեն»,- ասել է Սաշա Գրեյը «Լուրեր դժոխքիցի» թղթակցին, մեկնաբանելով գեներալ Սեյրանի խոսքերն այն մասին, որ աղջիկը մի բան ունի, ու դա եկեղեցի է։

***

Շատ հայասեր աղջիկը բաժանվել է ամուսնուց, երբ գեթկոնտակտի միջոցով պարզել է, որ սիրուհիները գրանցում են նրա անունը լատինատառ հայերենով։

***

Երևանն ու Սայլենթ Հիլը ճանաչվել են բաջանաղ քաղաքներ։

***

#իրական Գումի շուկայի մսի պասաժից մեկը գողանում է 210 կիլո միս։ Միսը նա ծախում է մարդկանց, ովքեր կիլոյին 1000 դրամ են տալիս՝ բացատրելով, որ էշի ու ձիու միս է։ Էդ ընթացքում մսավաճառը քաղմաս դիմում է տալիս, գողին տաք հետքերով բռնում են։ Ինքը բացատրականում գրում ա, որ գողացածը իրականում ոչ թե տավարի, այլ էշի միս էր։ Ինչից հետո գործ ա հարուցվում արդեն մսագործի դեմ։



Նման նյութեր