Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտնվել է նոր սկանդալում։ Այս անգամ երկրպագուները նրան ծաղրել են անհամաչափ կրծքի համար և խորհուրդ տվել դիմել պլաստիկ վիրաբույժի։
Վոլոչկովան հաճախ է իր միկրոբլոգում հրապարակում լուսանկարներ՝ մերկացված մարմնամասերով։ Նա նախկինում ցուցադրել է երկար ոտքերը, իսկ հիմա՝ կուրծքը։ Նրա բաժանորդները նկատել են, որ պարուհու կրծքերը տարբեր չափսեր ունեն։
Երկրպագուները նշել են, որ պլաստիկ վիրաբույժը կորոշի ճիշտ տարբերությունը կրծքերի միջև ու կվերացնի այն վիրաբուժական ճանապարհով։ Շատերը նրան խորհուրդ են տվել համեստ հագնվել և չցուցադրել դեկոլտեն։