Վոլգոգրադում տաքսիստներն առաջարկում են վճարել սեքսով
Advertisement 1000 x 90

Վոլգոգրադում տաքսիստներն առաջարկում են վճարել սեքսով

Վոլգոգրադում սկսել է գործել սեքս-տաքսի, որը հաճախորդներին առաջարկում է ծառայության դիմաց վճարել «բնամթերքով»: Ծառայությունը գովազդվում է համացանցի այն հարթակներում, որոնք մասնագիտացած են առանց պարտավորությունների ծանոթությունների վրա: Այդ մասին հաղորդում է «Блокнот Волгограда»:

Պարբերականը նշում է, որ վարորդներն իրենց համարում են երիտասարդ եւ բարետես:

Ura.ru-ի փոխանցմամբ` այդօրինակ ծառայություն մատուցելու մասին վարորդների առաջարկներն ընդվզում են առաջացրել մի շարք օգտատերերի շրջանում. «Սա ինչ է, օրինականացվում է մարմնավաճառությունը՞», «Սարսափելի է, ուր է գնում աշխարհը», «Իսկ ինչ են անելու տղամարդիկ, նրանք եւ՞ս պետք է վճարել բնամթերքով»: Իսկ որոշները պաշտպանել են նախաձեռնությունը. «Ամոթալի ոչինչ չկա: Ես կհամաձայնեի վարորդների հետ», իսկ երրորդները վերլուծել են. «Ես պատկերացնում եմ, թե ինչպիսի «գեղեցկուհիներ» են օգտվելու նման տաքսիների ծառայություններից: Տաքսիստներն ստիպված են լինեու իրենք վճարեն, որպեսզի իրենց չմոտենան», – նման կարծիք է հայտնել գտատերերից մեկը: