
Մոսկվայի Սլավյանսկայա բուլվարում ավտոբուսը մխրճվել է ստորգետնյա անցումի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 5, վնասվածքներ ստացել 15 մարդ, տեղեկացնում է TACC-ը: Իրավապահների փոխանցմամբ՝ ավտոբուսը հայտնվել է մայթի վրա, մի քանի մարդու հարվածել, հետո մխրճվել անցման մեջ ու մնացել աստիճանների վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է ավտոբուսի անսարքությունը: Նշվում է նաև, որ վարորդը միգրանտ չէ և եղել է սթափ վիճակում:
https://www.youtube.com/watch?v=ZfduquMPe4s