Takprosto.cc կայքը գրում է, որ Սառա Գոտֆրիդը բժշկական գիտությունների դոկտոր է, էնդոկրինոլոգ։ Նա պնդում է, որ հաճախ կանանց շրջանում ավելորդ քաշի պատճառ է դառնում հորմոնալ անհավասարակշռությունը։ Շփվելով բազմաթիվ հիվանդների հետ՝ նա նկատել է բողոքների նմանությունը։
- Ես հետևում եմ ճիշտ սննդակարգին, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում նիհարել։
- Տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է։ Ամեն ինչում մեղավոր է գենետիկան։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելը գրեթե անհնար է։
- Ես կարողացա նիհարել 2 կիլոգրամով, հետո ևս հինգ կիլոգրամ քաշ հավաքեցի։
- Դիետաները, որոնք ես փորձել եմ, ոչ մի կերպ չեն օգնել ինձ։
- Կա մթերք, որից ես պարզապես չեմ կարող հրաժարվել։
- Հավանաբար ես պետք է հաշտվեմ այս իրավիճակի հետ և ինձ ընդունեմ այնպիսին, ինչպիսին կամ։
Ձեզ ծանո՞թ է այս բողոքներից գոնե մեկը։ Եթե՝ այո, ապա նիհարել չկարողանալու պատճառներից մեկը կարող է հորմոնալ անհավասարակշռություն լինել։ Կնոջ օրգանիզմում մեծ դերակատարում ունեն հետևյալ 4 հորմանները՝ էստրոգեն, ինսուլին, կորտիզոլ և ադիպոնեկտին։ Երբ դրանց հավասարակշռությունը խախտվում է, կինը կանգնում է ավելորդ կիլոգրամներից ազատվել չկարողանալու խնդրի առաջ։
- Էստրոգենի անհավասարակշռություն։ Քչերը գիտեն, որ դաշտանադադարից հետո էլ կնոջ օրգանիզմում շարունակում է արտադրվել այս հորմոնը։ Այդ պատճառով շատ կանանց դեպքում այս հորմոնի քանակը գերազանցում է թույլատրելի սահմանը։ Հորմոնի մակարդակը նվազեցնելու նպատակով էնդոկրինոլոգը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում 0.5 կգ թարմ բանջարեղեն ուտել։
- Ինսուլինի ավելորդ քանակ։ Ճարպային զանգվածի նույնիսկ մի փոքր մեծ քանակի դեպքում խախտվում է ինսուլինի մակարդակը։ Արդյունքում առաջանում են գլյուկոզայի քանակի կարգավորման խնդիրներ. արյան մեջ շաքարի մակարդակը սկսում է բարձրանալ կամ կտրուկ իջնել։ Ավելորդ կիլոգրամներն այս դեպքում միայն ավելանում են։
- Կորտիզոլի ավելորդ քանակ։ Այս հորմոնն օրգանիզմի կողմից արտադրվում է սթրեսային իրավիճակների արդյունքում։ Կորտիզոլի բարձր մակարդակը հանգեցնում է մեծ քանակով մթերքի, մասնավորապես՝ շաքարի օգտագործման։ Շատերը սկսում են չարաշահել ածխաջրերը։ Որպես արդյունք՝ ճարպերը կուտակվում են որովայնի, ոտքերի հատվածում։
- Ադիպոնեկտինի ավելորդ քանակ։ Այս հորմոնի ավելորդ քանակը նշանակում է, որ ժամանակն է՝ այրել ճարպերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը