Եկեղեցին պնդում է, թե ով քրիստոնյա չէ, կամ ով հակաեկեղեցական է՝ հայ չէ… Ահավասիկ, ևս մեկ ոչ հայ… ով կա՛մ թուրքերից գռանտ է վերցրել, կա՛մ հոգին ծախել է սատանային…
Օ՜, մնայինք հեթանոս,
Բիրտ լինեինք ու վայրագ,
Մեր լեռներում քարաքոս
Ի՞նչ գործ ուներ խաչ ու վանք:
Ի՞նչ գործ ուներ Քրիստոսն
Իր հեզությամբ մեզ խաչող,
Ոչ խունկ լիներ, ոչ սաղմոս,
Ոչ շարական աղաչող։
Բագին լիներ մեզ փարոս,
Մեհյան լիներ Աստղիկի,
Թե լինեինք հեթանոս
Այսքան չէինք մորմոքի:
Եվ ի՞նչ տվեց անամոթ
Սուտ Եհովան մեր ազգին,
Անվերջ օգնեց թշնամուն,
Անվերջ զարկեց մեր բազկին:
Հարկավոր չէր Թադևոս,
Ոչ էլ Հիսուս Քրիստոս,
Բագին լիներ մեզ փարոս,
Օ՜, մնայինք հեթանոս:
Խաչիկ Դաշտենց