Գյումրիում դանակահարության դեպք է գրանցվել. երկու կին տեղափոխվել է հիվանդանոց
Advertisement 1000 x 90

Գյումրիում դանակահարության դեպք է գրանցվել. երկու կին տեղափոխվել է հիվանդանոց

Հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում դեկտեմբերի 25-ին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «որովայնի աջ պատի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1971 թվականին ծնված Հ. Ղ.-ն և «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1980 թվականին ծնված Գ. Ծ.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին Գ. Ծ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 1983 թ. ծնված Գագիկ Կ.-ն դանակով հարվածել է իրենց և պատճառել վնասվածքներ, ապա Հ. Ղ.-ին հրել և գցել շենքի շքամուտքի աստիճաններին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը ժամը 23.00-ին Վ.Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի դիմացից ոստիկանության ծառայողները Գագիկ Կ.-ին բերման են ենթարկել բաժին: Գագիկ Կ.-ն ձերբակալված է:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Կատարվում է քննություն: