Հասարակություն, մոդա և սեքսուալություն
Advertisement 1000 x 90

Հասարակություն, մոդա և սեքսուալություն

Նույնիսկ մակերեսային դիտարկումները վկայում են այն մասին, որ գոյություն ունի անմիջական կապ սեքսուալության, մոդայի և տվյալ ժամանակահատվածում` տվյալ հասարակության մեջ ընդունված վարքային դրսևորումների միջև: Մարդու սեքսուալությունը հանդիսանում է նրա անհատականության, օրիգինալության հիմնաքարը, սակայն այն

դրսևորվում է ոչ թե ինքնաբերաբար, այլ` տվյալ սոցիալական միջավայրին յուրահատուկ կերպով:

Մյուս կողմից` մոդան հասարակական երևույթ է, բայց ունի իր անհատական-օրիգինալ դրսևորումները: Այս փոխազդեցութունը պետք է լինի ներդաշնակ համակցմամբ: Կորցնելով վերոնշյալ ներդաշնակ համակցումը` ձևավորվում է անհատ, որը չի ընդունում հաասարակության չափանիշները` ապստամբներ կամ բողոքականներ, ովքեր սահմանափակվում են իրենց սոցիումով:

Հակառակ դեպքում ձևավորվում են անհատներ, ովքեր ամբողջովին գտնվում են մոդայի ազդեցության տակ: Այս մարդկանց հաճախ «մոդայի զոհեր» են անվանում: Ուղիղ իմաստով, երբեմն, այս բնորոշումը ծիծաղի տեղիք է տալիս, սակայն վերլուծելով այն` մենք տեսնում ենք, որ այս կամ այն տեսակի մոդայիկ հագուստը, կոշիկը անհարմարավետ է, նույնիսկ ցավ և տհաճություն է առաջացնում, ինչպես նաև օրգանիզմում ֆիզիոլոգիական տարբեր փոփոխություններ է ստեղծում, որոնք հետագայում դժվար են վերականգնվում:

sexology.am