Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել
Advertisement 1000 x 90

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 26-ին, ժամը 16:13-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ հատվածի 13-րդ կմ-ին «Volkswagen Jetta» մակնիշի 88 AO 838 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1992 թ. ծնված Դ. Ս.-ն հոսպիտալացվել են Մարտունու բժշկական կեմտրոն, որտեղ Դ. Ս.-ն մահացել է, իսկ Ա. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: