Այն որ հնարավոր էր որ Գուգոն նվագեր կինո «Մոսկվայի» մայթին, բայց այ Գերասի դեպքում ոչ մեկ չասեց նման բան: Բոլորն ասում էին, որ նման մեկը չի եղել, և որ երբեք չեն լսել ակարդեոնի ձայն այս մայթին: Միգուցե Գերասը հորինված էր, միգուցե իրական էր, բայց մարդիկ երբեք լսած չկային նրա մասին:
Սակայն, մի քանիսը հիշեցին Յաշային, ասում էին` մի տղամարդ կար որ ժամանակ առ ժամանակ երգում էր, բայց արդեն տասնհինգ տարուց ավել է, որ նրան չեին լսել: Կարող է Յաշայի անունը Յաշա էլ չէր, ինչպես Հռոզինը, որ իրականում Հռիփսիկ էր, բայց այ որ կերպարը իրական էր, դրանում կասկած չի կարող լինել: