Փրկարարական ծառայություն դեկտեմբերի 27-ին, ժամը 08:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 10-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1972 թ. ծնված Մ. Տ.-ի դին: