Ամեն տարի սննդային թունավորումների մեծ թիվ է գրանցվում ամանորի օրերին։ Շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում և այլ խրոնիկ հիվանդություններ ունեցողներին խորհուրդներ է տալիս սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը։Դիետոլոգը խոսում է նար Նոր տարվա օրերին ավելորդ քաշից խուսափելու և վնասակար ուտելիքների դասակարգման մասին:
Ամանորը բացի տոնական տրամադրությունից իր հետ բերում է բազմաթիվ մարդկանց առողջության վատթարացում, սրտի կաթվածներ և բազմաթիվ այլ խնդիրներ։ Ինչի՞ հետ են կապված ամանորյա տոներին մարդկանց առողջական խնդիրների սրացումը։
Իրականում կա այդպիսի փաստ, ամանորին՝ տոներից հետո և տոների ամբողջ ընթացքում ավելանում են ոչ միայն սննդային թունավորումների թիվը ու երկրագնդի քաշը (բոլորը ամանորյա տոների ընթացքում ավելանում են 1-2 կգ), այլև սրվում են խրոնիկ հիվանդությունները՝ շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը և այլն։ Ինչի հետ են կապված․ առաջինը՝ սովորական օրվա ռիթմի խախտման է, մարդիկ ավելի շատ տանն են լինում, ավելի շատ են ուտում, ալկոհոլ են խմում, երբեմն նույնիսկ չարաշահում և շատ հաճախ այս ամենը ուղեկցվում են նոր էմոցիաներով, որոնք չնայած կարող են լավը լինել, սակայն սթրեսային են օրգանիզմի համար։
Ինչպե՞ս ճիշտ սնվել տոնական օրերին։
Այս բոլոր նշված պայմաններըբվերում են խրոնիկ հիվանդությունների սրացման, դրա համար շաքարային դիաբետով, զարկերակային գերճնշումով պացիենտներին, երիկամային հիվանդներին, լյարդային պրոբլեմներ ունեցող մարդկանց բոլորին խորհուրդ է տրվում կամ դոզաները մեծացնել, կամ ավելի զգույշ ու հետևողական լինել, լինել հսկողության տակ։ Չնայած հսկողության տակ լինելն էլ դժվար է, որովհտեև բժիշկների մոտ էլ են տոներ։ Ամեն դեպքում ցանկացած բարդ իրավիճակում ցանկալի է շտապօգնությունը ժամանակին կանչել և չանտեսելայն բոլոր գանգատները, որոնք դրական էմոցիաների և տոնակնա լավ տարմադրության հետ մեկտեղ կարող են սրացնել բոլոր խրոնիկ հիվանդությունները։
Ինչպե՞ս հասկանալ, թե որ ուտելիքն է վնասակար, որը՝ ոչ:
Վնասակար-օգտակար ուտելիքների մասին իմանալը միշտ էլ կարևոր է։Պարտադիր չէ, որ գան Նոր տարվա օրերնու մարդիկ նոր իմանան կամ հետաքրքրվեն։ Դեռ Հիպոկրատն էր շատ դարեր առաջ ասել, որթող ձեր սննունդը լինի ձեր դեղ և ձեր դեղը լինի ձեր սնունդը, այսինքն՝ ուտելիքը ոչ միայն քաղցը հագեցնելու համար է, այլև կարող է լինել բուժիչ, ինչպես նաև կարող է ունենալ վտանգավոր ազդեցություն։
Եթե դասակարգենք վնասակար սննդամթերքներին, առաջին տեղում բոլոր քիմիական վերամշակված սննդամթերքներն ուըմպելիքներն են։ Սննդամթերքներ, որոնք առաջցել են վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։ Ամերիկացիներըայս դասակարգումը բնորոշելու համար ասում են, եթե ձեր տատիկը չգիտեր դա ինչ է և իրենք արտադրվում են գործարաններում, ոչ թե բնական են, այլ արհեստական։ Անգլիախոսներն ունեն նաև մի արտահայտություն՝ real food՝ իրական ուտելիք, որոնք իրապես բնական ուտելիք են։ Իրական ուտելիքներ են՝ կաթնամթերքը, մսամթերքը, թռչնամիսը, ձուն, բանջարեղենը, մրգերը, լոբեղենը, կարագը, այսինքն՝ այն ամենը, ինչը որպես սննդամթերք տալիս է մեզ բնությունը։ Մնացած բոլոր՝ երշիկները, նրբերշիկները, կետչուպները, մայոնեզները տարբեր տեսակի չիփսերն ըստ էության ստացված են արհեստական եղանակներով ու դրանք համարվում են ամենաառաջին վտանգավոր ու վնասակար ուտելիքներից մեկը։ Նախ՝ ավելորդ աղի, ավելորդ վտանգավոր ճարպաթթութների, քիմիկատների և այլ տարբեր տեսակի արհեստական նյութերի մեծ պարունակության պատճառով:
Երկրորդ վտանագվոր խումբը շաքար պարունակող սննդամթերքներն են: Մեծ խումբ են կազմում ըմպելիքները։ Օրինակ՝ «Կոկա-կոլայի» բաղադրության մեջ կա 12 տեսակի բաղադրիչներ, որոնցից ոչ մեկը բնական ուտելիք կամ խմելիք չեն, «Կոկա-կոլայի» մեջ կա նաև 8-9 գդալ շաքարավազ։ Բոլոր գազով, գունավոր ընպելինքերը, տարբեր տեսակի բնական հյութերը մտնում են շաքար պարունակող սննդամթերքների, ըմպելիքների մեջ։ Պետք է հիշել, որ շաքարավազը սնունդ արտադրող ընկերույթյունների ամենասիրած գործիքներից մեկն է, որովհետև այն ստիպում է մարդկանց ավելի շատ օգտագործել։ Ինչպես հասկանալ ավելացված շաքար կա թե ոչ, պետք է նայել սննդամթերքի մատնանշման պիտակավորման վրա, որտեղ գրված է՝ ածխաջրեր, սպիտկուցներ, ճարպեր և որտեղ կա ածխաջրեր, այնտեղ կա շաքար, պետք է 100 գրամում 6 գրամ լինի շաքարը, ոչ ավելի։
Ամբողջը՝ asekose.am