Փրկարարներն ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից
Advertisement 1000 x 90

Փրկարարներն ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 27-ին, ժամը 18:05-ին ահազանգ է ստացել, որ Ծաղկահովիտ-Գեղարոտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է «Mitsubishi Pajero» մակնիշի 34 QN 029 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Կ.-ն և 4 ուղևոր):

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: