Մերկ ակցիա․ ռուս մոդելն ամբողջովին մերկացել է որպես բողոքի նշան Ամանորին եղևնիների հատման դեմ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մերկ ակցիա․ ռուս մոդելն ամբողջովին մերկացել է որպես բողոքի նշան Ամանորին եղևնիների հատման դեմ

Ռուս մոդելն ամբողջությամբ մերկացել է՝ որպես բողոքի նշան Ամանորի կապակցությամբ եղևնիների հատման դեմ։ Ւնչպես գրում է «ԿՊ»-ն ` 21-ուսանողուհի Լիանա Կլևցովան մերկացել է, դրանով իսկ բողոքելով տոնի համար եղևնիներ կտրելու սովորության դեմ։ Նախօրեին համացանցում նա հրապարակել է իր մերկ լուսանկարը։

Աղջկա քաջությանը կարելի է նախանձել՝ հաշվի առնելով այն փաստը, որ Իրկուտսկում հիմա -20 է։

«Ամանորյա տրամադրություն ստեղծելու համար ամենևին էլ պարտադիր չէ հատել անտառների եղևնիները, ավելի լավ է չհատած եղևնիները զարդարեն։ Իսկ եթե որևէ մեկն ուզում է զարդարել իր տունը, թող գնի արհեստական տոնածառ, հիմա բազմաթիվ գեղեցիկ տոնածառներ են վաճառվում խանութներում, ցանկացած ճաշակի ու գրպանի համար։ Մեր տարածաշրջանն առանց այդ էլ տուժել է անտառային հրդեհներից, հազարավոր կանաչապատ հեկտարներ են արդեն ոչնչացվել։ Մենք մեր սեփական օրինակով որոշել ենք ցույց տալ, որ ամանորյա տոները կարելի է գեղեցիկ ու վառ նշել առանց ծառերը հատելու»,- հայտնում է աղջիկը։

Աղջկան լուսանկարել է Ալեքսանդրա Տիմոֆեևան, որը Լիանայի համախոհն է։ Ով գիտի, գուցե նման բողոքի դրսևորումն իրոք ուշադրություն կգրավի ու կստիպի մարդկանց մտածել։ Կամ գուցե մոդելն իզուր է այդքան սառել այդ սառնամանիքին։ Հիշեցնենք, որ սա փողոցում նրա առաջին նկարահանումները չեն։ Մոդելը մերկացած բողոքել էր նաև բենզինի բարձր գների դեմ։ Ազդել է, թե ոչ, պարզ չէ, բայց գներն իրոք նվազել են ու հանդիսատեսներին էլ բողոքի այդ ձևը շատ է դուր եկել։ Հետո մերկացած Լիանան ավտոբուսների վարորդներին է պաշտպանել՝ բողոքելով ցածր ուղևորավարձի դեմ ։ Եղել են նաև աշխատավորների ու բեռնափոխադրող վարորդների աջակցության ակցիաներ։

karevor.info