11-ամյա աղջկա կյանքը խլած վթարի գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վարելով իրեն պատկանող «HUMMER H2» մակնիշի ավտոմեքենան, թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչի հետևանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է անչափահաս աղջկա մահը, ուղևորներից մեկի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, մյուսի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:
Լ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վարելով իրեն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենան, թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչի հետևանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է անչափահաս աղջկա մահը, ուղևորներից մեկի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, մյուսի առողջությանը՝ միջին ծանրության վնաս, ինչից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը:
Քրեական գործը մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին։