Ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Լենինգրադյան փողոցում, ձիերի երամակ է հայտնվել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Լենինգրադյան փողոցում, ձիերի երամակ է հայտնվել. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 06։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում ձիերի երամակ կա և ձիերին անվտանգ վայր տեղափոխելու նպատակով անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոչ միայն ԱԻՆ-ի ներկայացուցիչներ, այլ նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներ։

Այս պահին ոստիկանները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը։

Ձիերից երկուսին պարանով էլեկտրասյունից կապել են քաղաքացիները, մինչև կժամանեին փրկարարները։

mshamshyan.com