Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը:
Նրա խոսքով՝ արդեն կառուցված են առանձնատների պատերը և կատարվում են տանիքի տեղադրման աշխատանքներ:
Շշրջվարչակազմի աշխատակազմի ղեկավարը հավաստել է, որ առանձնատները շահագործման կհանձնվեն 2018 թվականի գարնանը:
«Գալիք տարվա ընթացքում նախատեսում ենք սկսել ևս 33 առանձնատան կառուցման աշխատանքներ: Դրանք նույնպես տրամադրվելու են համայնքի՝ բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին»,-ավելացրել է Դ. Դավթյանը:
Մեր զրուցակիցը նաև նշել է, որ ԱՀ կառավարության և Արցախի ազգային վիճակախաղիհամաֆինանսավորմամբ վերջին 3 տարիների ընթացքում Իշխանաձորում արդեն կառուցվել է 16 առանձնատուն և մեկ հարկանի 8 բնակարանանոց շենք. այնտեղ արդեն մարդիկ են բնակվում: