Շաքրո Մոլոդոյի գործ. կալանավորվել է ևս մեկ նախկին քննիչ
Advertisement 1000 x 90

Շաքրո Մոլոդոյի գործ. կալանավորվել է ևս մեկ նախկին քննիչ

Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի Ցենտրալնի վարչական օկրուգի քննչական վարչության նախկին պետ Ալեքսեյ Կրամարենկոյին առաջադրվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք: Դատարանը նրան կալանավորել է: Կրամարենկոն անցնում է Զախարի Կալաշովի, ով հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ գործով:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը՝ քննության միջնորդության հիման վրա Կրամարենկոյի նկատմամբ կալանավորում է ընտրել մինչև փետրվարի 15-ը:

Դատական նիստն ընթացել է դռնփակ, դատավոր Ելենա Գալիխանովան բացատրել է դա նրանով, որ լսումների ժամանակ կարող է հրապարակվել պետական կամ այլ գաղտնիք:
Վերջին ժամանակներս Ռուսաստանի քննչական կոմիտեում պաշտոնից ազատվելուց հետո Կրամարենկոն աշխատում էր Ռոսնեֆտ ընկերությունում և զբաղվում էր անվտանգության հարցերով, լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը: