Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ժամը 01։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 հերթապահ խումբը «դեղորայքային ինդոքսիկացիա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։10-ի սահմաններում Իտալիայի Հանրապետության քաղաքացի, 19-ամյա Բոնուչի Կորադոինը Շևչենկոյի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղորայք է խմել։
Փաստ առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։