Գրողներիի միությունում Ժուռնալիստների միության համագումարն անցնում է բավականին լարված մթնոլորտում:
Միության անդամներից ոմանք՝ մասնավորապես Լավրենտի Միրզոյանը հայտարարեց, որ համագումարն անցկացվում է անօրինական կերպով, քանի որ միության անդամներից ոչ ոք պատշաճ կերպով տեղեկացված չի եղել միջոցառման մասին:
Նա նշեց, որ համագումարը պետք է հետաձգվի և կայանա միայն վարչության նիստից հետո: Դահլիճից միության մի քանի անդամներ՝ մասնավորապես նախկին լրագրող, այժմ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ հակասությունները պետք է մի կողմ դնել ու համագումարն անցկացնել հենց այսօր:
«Արդեն 40 տարի է՝ միությունը թաղված է յոթ շերտ հողի տակ և նույնիսկ արտաշիրիմումը վիճակը չի փրկի»,-ասաց միության անդամներից Հակոբ Մարտունին: Թեժ բանավեճը միության անդամների միջև այս պահին էլ շարունակվում է: