«Կովկաս» ռեստորանային համալիրում երեկ կայացավ «Պանարմենիան Մեդիա Գրուպի» կորպորատիվ երեկույթը, որին մասնակցում էին ՊԱՄԳ–ի մաս կազմող բոլոր կառույցների` «Արմենիա TV»–ի, «ATV»–ի, «Արմնյուզի», PanArmenian TV–ի TERT.am–ի, Blognews–ի, «Ռադիո Ջան»–ի , «Լավ ռադիոյի», PM publishing , IP marketing–ի, DigiSales –ի աշխատակիցները։
Tert.am Life–ն իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի հետաքրքիր պահերը։ Երեկույթն անցավ «Բարի նոր տարի» խորագրով։ Ինստագրամում և Ֆեյսբուքում գործում էր նաև համանուն հեշթեգը։ Օրվա համար հատուկ հումորային երգ էր գրվել, որի խոսքերի հեղինակը Սերգեյ Սարգսյանն էր։ Երգը ներկայացրեցին The band–ը և Կարինե Առուստամյանը։
ՊԱՄԳ–ի աշխատակիցները մինչև ուշ գիշեր պարեցին և ուրախացան dj Guevo–ի երաժշտության ռիթմերի ներքո։ Երեկույթի ժամանակ ելույթ ունեցան նաև The band–ը, Արամեն, Նարեկ Բավեյանը, Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը` ներկայացնելով իրենց պարային ռիթմերով երգերը։
Միջոցառման ժամանակ նաև խաղարկություն եղավ. խաղարկվեց 7 հեռուստացույց և 2 անձի համար նախատեսված ուղեգիր դեպի Եգիպտոս։ Հեռուստացույց շահողների թվում էր հաղորդավար Արմեն Թադևոսյանը։