2017-ը լի էր տարատեսակ գադջետներով և խելացի սարքավորումներով: Առանձնացրել ենք դրանցից ամենահետաքրքիրները:
- Ատամի մեխանիկական խոզանակ
Ի տարբերություն մյուս էլեկտրական խոզանակների՝ Amabrush-ն ամեն ինչ անում է մեխանիկորեն:
Amabrush խելացի խոզանակի միջոցով հնարավոր է մաքրել ատամներն առանց ձեռքերի օգնության: Սարքավորումը մաքրում է բոլոր ատամները միաժամանակ:
Bluetooth-ի միջոցով հնարավոր է սմարթֆոնով կարգավորել ատամները մաքրելու ռեժիմները: Մարտկոցը բավական է 2 շաբաթ ատամները մաքրելու համար:
- Առանց ծխի աշխատող մանղալ
Առանց ծուխ կրակ չի լինում, իսկ առանց կրակի՝ ծուխ՝ արդեն հնարավոր է: BioLite FirePit էլեկտրական մանղալն աշխատում է առանց ծուխ: Սա հնարավոր է մանղալի յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ:
- Խելացի պահպանակ
2017-ի ամենազարմանալի գադջետը խելացի պահպանակն էր: i.Con-ը գադջետ է, որն իրենից ներկայացնում է ռետինե օղակ: Օղակը պետք է ամրացնել սովորական պահպանակին:
Խելացի գադջետը կարողանում է հաշվել գործողությունների արագությունը, երկարությունը, կորցրած կալորիաները:
Այն կարելի է օգտագործել շատ անգամներ:
- Roadster
Այս տարի Իլոն Մասկն անակնկալ ձևով ներկայացրեց նոր Roadster-ը՝ Semi էլեկտրական մեքենայի հետ:
Այս մեքենան 2 վայրկյանում կարող է գերազանցել 100 կմժ արագությունը: Մեքենայի մաքսիմալ արագությունը 400 կմժ է:
Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ հնարավոր է ստանալ նաև սարքավորումների փաթեթ, որի միջոցով նոր Roadster-ը կարող է թռչել:
«Չեմ փորձի ուղիղ և հստակ նշել, որ Roadster-ը կարող է թռչել, բայց կարճ հեռավորությունները, ամեն դեպքում, հնարավոր են»,- գրում է Մասկը:
- Zanco Tiny T1
Clubit New lubit New ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենափոքր բջջային հեռախոսը՝ Zanco Tiny T1:
Հեռախոսը կարողանում է զանգել, գրել հաղորդագրություններ, և վերջ: Ոչ մի խաղ, հավելվածներ, համացանցի հնարավորություն, օրացույց և այլ հնարավորություններ: Այն ունի ամբողջական ստեղնաշար և փոքր էկրան՝ 12.5 մմ լայնությամբ: Այն աշխատում է նանո սիմ քարտով:
- Picooc Mini խելացի կշեռք
Խելացի կշեռքը շատ փոքր է և հարմարավետ: Այն տալիս է ձեր օրգանիզմի մասին 12 տեղեկատվություն, այդ թվում՝ որքան ջուր կա օրգանիզմում, որքան են պակասել ճարպերը, ինչպիսին է սպիտակուցների բալանսը, և այլն: Բացի այդ, կշեռքը ճանաչում է Ձեզ, այնպես որ, եթե մեկ ուրիշը կանգնի կշեռքին, դա չի խանգարի Ձեզ հետևել Ձեր փոփոխություններին:
Բոլոր տվյալները կշեռքը հայտնում է սմարթֆոնին՝ հատուկ հավելվածի միջոցով:
- Հայկական խելացի դրամապանակ
Այս տարի դրամահավաքային հարթակներում մեծ հաջողություն ունեցավ հայկական խելացի դրամապանակը: Դրամապանակն առաջարկում է նորարարական լուծումներ, որոնց միջոցով գրեթե անհնար է կորցնել դրամապանակը:
Սմարթֆոնի միջոցով ցանկացած պահի կարող եք իմանալ, թե աշխարհի որ ծայրում է ձեր դրամապանակը: Դուք կարող եք տեղեկանալ դրամապանակի կոորդինատների մասին Free Global GPS-ի միջոցով: Այսպիսով, դուք կարող եք ոչ միայն տեսնել, թե որտեղ եք թողել դրամապանակը, այլև հետևել դրա տեղափոխություններին, եթե ինչ-որ մեկը գտել կամ գողացել է այն:
Բացի այդ, հայկական խելացի դրամապանակը Bluetooth alarm-ի միջոցով հաղորդագրություն է ուղարկում տիրոջ սմարթֆոնին: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ սմարթֆոնի և դրամապանակի միջև հեռավորությունը շատ է մեծանում:
Եթե ձեր դրամապանակը գողանան, ապա դուք հեշտությամբ կարող եք իմանալ, թե ով է դա արել: Դրամապանակն ունի լուսանկար անող համակարգ՝ Thief Detection camera, որը նկարում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը բացում է այն: Նկար անելու հնարավորությունն ավտոմատանում է, երբ ակտիվացնում եք lost mode-ը: Դրամապանակը բացած անձի նկարը հաղորդագրության տեսքով գալիս է սմարթֆոնին:
Սիրարփի Աղաբաբյան