
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ որևէ գիտական կապ չի հայտնագործվել մթնոլորտային երևույթների և երկաբանական երևույթների միջև:
«Մթնոլորտում կատարվող պրոցեսները՝ ջերմաստիճանի բարձրացում, նվազում, որևէ կապ չունեն երկրի ընդերքում կատարվող երկրաբանական պրոցեսների հետ: Այն կարծիքը, որ բարձր ջերմային ֆոնը երկրաշարժի նախանշան է, գալիս է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի տպավորությունից, որովհետև այդ օրը շատ տաք է եղել, և մարդկանց մեջ կա վախ, որ, եթե ջերմաստիճանը բարձրանում է, պետք է երկրաշարժով ուղեկցվի, բայց նման կապ գոյություն չունի»,- նշեց Գ. Սուրենյանը:
Անի Քեշիշյան